Բելառուսում Բաբարիկոյի շտաբի հայազգի կամավորի ձերբակալությունը երկարաձգել են 10 օրով

Բելառուսում Բաբարիկոյի շտաբի հայազգի կամավորի ձերբակալությունը երկարաձգել են 10 օրով

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի ընտրական շտաբի կամավոր Լևոն Խալաթրյանի ձերբակալությունը ևս 10 օրով երկարաձգել են։ Այս մասին հայտնում է Բելառուսի հայկական համայնքի երիտասարդական թևի նախկին ղեկավար Գեորգի Կևորկովը։

Խալաթրյանը ձերբակալվել էր օգոստոսի 12-ին Բաբարիկոյի շտաբի ևս 4 կամավորի հետ միասին։ Շտաբի փաստաբան Մաքսիմ Զնակը ենթադրում է, որ 5 կամավորն էլ ձերբակալվել են ՔՕ «Զանգավածային անկարգություններ» հոդվածով հարուցված քրգործի շրջանակներում։

Infoteka24.ru-ն գրում է, որ Խալաթրյանը Բելառուսի քաղաքացի է։

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---