Լիբանանը չի բացառել Իսրայելի հետ խաղաղություն հաստատելու հնարավորությունը17 օգոստոսի 2020 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի նախագահ Միշել Աունը չի բացառել ապագայում Իսրայելի հետ խաղաղություն հաստատելու հնարավորությունը։ Նա պատասխանել է լրագրողի հարցին՝ երբևէ Բեյրութը պատրաստ կլինի՞ Թել-Ավիվի հետ խաղաղության հաստատմանը, փոխանցում է The New Arab-ը։ «Դա շատ բանից է կախված։ Մենք խնդիր ունենք Իսրայելի հետ։ Սկզբից անհրաժեշտ է լուծել այդ հարցը»,- մասնավորապես ասել է նա։ Իսրայելը և Լիբանանը չունեն դիվանագիտական հարաբերություններ։ Լիբանանում Իսրայելը համարվում է թշնամի պետություն։ Օգոստոսի 4-ին Բեյրութում պայթյուններից հետո Իսրայելն իր օգնությունն էր առաջարկել, ինչից Լիբանանը հրաժարվել էր։ Երկրների ընդհանուր սահմանը 81 կմ է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |