ԿԳՄՍՆ-ն բավարարել է ՀՊՏՀ ռեկտորի գիտկոչումը, որը ԲՈԿ-ն անվավեր էր ճանաչել17 օգոստոսի 2020 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունն անվավեր է ճանաչել տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու մասին որոշումը։ ԲՈԿ նախագահի հրամանով հարուցված գիտական կոչումն անվավեր ճանաչելու վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին հրամանը՝ առոչինչ: Հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր էր ընտրվել Գալոյանը, ում տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը նույն օրը՝ ավելի վաղ Բարձրագույն որակական հանձնաժողովի որոշմամբ անվավեր էր ճանաչվել։ Այդ որոշումը հրապարակվել էր ԲՈԿ կոմիտեի կայքում, դրանում մանրամասն ներկայացված են ատենախոսության վիճելի հատվածները։ Մասնագիտական հատուկ հանձնաժողովը եզրակացրել էր, որ Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ։ Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Գոգյանը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Գոգյանի հրաժարականի խիստ քննադատական հայտարարությունից հետո, կոմիքս-ծաղրանկար էր հրապարակել «դրամատիկ ելքի» մասին, որը բոլորի կողմից ընկալվել էր որպես հեգնանք Գոգյանի հասցեին։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։ Սմբատ Գոգյանի ազատման դիմումը այդպես էլ չի ընդունվել, նա շարունակում է պաշտոնավարել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |