Մալիում ռազմական հեղաշրջում է․ Նախագահը հրաժարական է տվել19 օգոստոսի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Մալիի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան հայտարարել է իր հրաժարականի և խորհրդարանի լուծարման մասին: Նա նման հայտարարություն է արել իր և երկրի վարչապետ Բուբա Սիսեի՝ ապստամբած զինվորականների կողմից ձերբակալվելուց ժամեր անց։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նա հեռուսատաուղերձում նշել է, որ չի ցանկանում, որ հանուն իր իշխանության արյուն թափվի, իրեն այլ ելք չի մնում։ Բուբաքար Քեյթան նախագահական ընտրությունները հաղթել էր 2018-ին։ Հեղաշրջումը սկսվել է Մալիի մայրաքաղաք Բամակոյի մոտ գտնվող ռազմաբազաներից մեկում օգոստոսի 18-ին։ Հայտնի չէ՝ ինչն է խռովության պատճառը և ինչքան մարդ է մասնակցում դրան։ ԶԼՄ-ների վարկածներից մեկով պատճառն աշխատավարձների վերաբերյալ տարաձայնություններն են եղել։ Հայտնի է, որ ապստամբությունը ղեկավարում են բարձրաստիճան զինվորականներ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել անհապաղ վերականգնել Մալիում սահմանադրական կարգն ու ազատել երկրի ղեկավարներին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |