ԵՄ-ն 53 մլն եվրո կհատկացնի Բելառուսի ժողովրդին20 օգոստոսի 2020 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է 53 մլն եվրո հատկացնել «այս ծանր ժամանակներում» Բելառուսին աջակցելու համար։ Գումարը նախատեսվում է հատկացնել երկրի քաղաքացիական հասարակությանը և մարդկանց խոցելի խմբերին, գրում է Meduza-ն։ Օգոստոսի 19-ին Բելառուսին նվիրված ԵՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցները հայտարարեցին, որ չեն ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և որոշեցին պատժամիջոցներ սահմանել երկրի պաշտոնյաների հանդեպ՝ ցուցարարների դեմ ուժ կիրառելու համար։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |