ՀԲ․ Համաճարակը սպառնում է 100 մլն մարդու ծայրահեղ աղքատ դարձնել21 օգոստոսի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակը կարող է մինչև 100 մլն մարդու վերադարձնել ծայրահեղ աղքատության։ Այս մասին, Bangkokpost.com-ի փոխանցմամբ, հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մալպասը: Նրա խոսքով՝ իրավիճակը թելադրում է, որ վարկատուները կրճատեն ռիսկի ենթակա աղքատ երկրների պարտքի չափը։ Թեև, ՀԲ նախագահի գնահատմամբ՝ սա բավարար չէ իրավիճակը փրկելու համար։ Մեծ քսանյակի որոշ երկրներ արդեն պարտավորվել են դադարեցնել ամենաաղքատ երկրներից պարտքերի վճարումները մինչև տարեվերջ, և հնարավոր է՝ սկզբունքը կիրառեն նաև մյուս տարվա համար։ Օգոստոսի 21-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 22,679,466 մարդ, մահացել է 793,710-ը, առողջացել՝ 14,542,845-ը։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը |