21 օգոստոսի 2020 - 19:10 AMT
Թուրքիան Սև ծովում 320 մլրդ խմ բնական գազ է գտել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է «Թուրքիայի կյանքում նոր շրջան ավետող լուրի» մասին․ երկիրը Սև ծովում 320 մլրդ խորանարդ մետր բնական գազի պաշար է հայտնաբերել։ Այս մասին փոխանցում է Cumhuriyet-ը։

Էրդողանի խոսքով՝ դա երկրին թույլ կտա պահպանել իր ինքնիշխանությունը։ Թուրքիան նպատակ ունի 2023-ին բնական գազը մատակարարել բնակչությանը։

Ավելի վաղ Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր որ Թուրքիան Սև ծովում էներգակիր է գտել։

Գործակալության հրապարակումն անմիջապես հաջորդել էր նախագահ Էրդողանի հայտարարությանը, որ օգոստոսի 21-ին լավ լուր է լինելու, որով Թուրքիայի կյանքում նոր շրջան կսկսվի։