ԱՀԿ․ Մարդկությունը պանդեմիան կհաղթահարի մոտ 2 տարում22 օգոստոսի 2020 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է, որ մարդկությունը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան մոտ 2 տարում։ «Կապերի բազմազանության պարագայում վիրուսն ավելի արագ է տարածվում, սակայն մենք ունենք տեխնոլոգիաներ դա կասեցնելու համար»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հեբրեյեսուսը նշել է, որ իսպանական գրիպի պանդեմիան, որը եղել է 1918-ին, 2 տարի է տևել, սակայն ԱՀԿ-ն հուսով է, որ Covid-19-ի դեպքում ավելի արագ կհաջողվի հաղթահարել վարակը։ ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկհովեն ասել է, որ կազմակերպությունն աշխատանքային խումբ է ստեղծել Covid-19-ի մուտացիաների ուսումնասիրման համար։ Կորոնավիրուսով վարակի հարուցած Covid-19 թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է չինական Ուհանում 2019-ի դեկտեմբերին։ 2020-ի մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա է հայտարարել։ Աշխարհում վարակի մոտ 22.5 մլն դեպք է գրանցվել, մոտ 800,000 մարդ մահացել է։ Photo. AFP/Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |