Վիկ Դարչինյանը հաղթեց Խորխե Արսեի հետ մենամարտում 9 փետրվարի 2009 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Խորխե Արսեի հետ մենամարտում կարողացավ պաշտպանել թեթեւագույն քաշում (մինչեւ 49 կգ) բացարձակ չեմպիոնի իր տիտղոսները IBF, WBC եւ WBA վարկածներով: Նախօրեին «հաճոյախոսություններ» փոխանակած մարզիկները մենամարտում էին մինչեւ 11 ռաունդը: Չնայած Դարչինյանի նկատելի առավելությանը մեքսիկացի բռնցքամարտիկը արժանի դիմադրություն ցույց տվեց աշխարհի չեմպիոնին եւ կարողացավ ոտքի վրա մնալ ողջ մենամարտի ընթացքում չնայած մրցակցի հզոր հարվածներին, որոշ ռաունդներում փորձելով նույնիսկ խլել նախաձեռնությունը: Սակայն 11-րդ ռաունդում Արսեն բաց թողեց աշխարհի չեմպիոնի մի շաքր հզոր հարվածներ, եւ աջ աչքի վերեւում մաշկի պատռվածքի պատճառով, բժշկի խորհրդով, մարտը դադարեցվեց: Արդյունքում Վիկ Դարչինյանը տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ իր մրցակցի հանդեպ 11-րդ ռաունդում: Բացի այդ, Դարչինյանը 109-100 տարբերությամբ առավելություն ուներ բոլոր մրցավարական քարտերի վրա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |