Նավալնուն թունավորել են. Գերմանիան հաստատել է24 օգոստոսի 2020 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում հաստատել են, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն թունավորել են։ Այս մասին հայտնում է հիվանդանոցի կայքը։ Կլինիկական տվյալները ցույց են տալիս, որ Խոլինէսթերազի ինհիբիտորների խմբի նյութ է օգտագործվել թունավորելու համար։ Պարզելու համար, թե կոնկրետ ինչ նյութ է կիրառվել, նշանակվել են անալիզներ։ Նա շարունակում է կոմայի մեջ մնալ։ Օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Նավալնուն տեղափոխել են Գերմանիա։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո մտափոխվել են։ Քաղաքական գործչի թիմակիցները կասկածում էին, թե իշխանությունները ցանկանում էին թաքցնել թունավորման հետքերը, սակայն Օմսկի բժիշկները չէին բացառում թունավորման տարբերակը։ Նավալնին շտապ հոսպիտալացվել էր թունավորման կասկածանքով։ Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |