KFC-ն հրաժարվել է «Մատներդ հետը կուտես» կարգախոսից․ Պատճառը կրկին կորոնավիրուսն է25 օգոստոսի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Արագ սննդի KFC ռեստորանների ցանցը որոշել է հրաժարվել «Մատներդ հետը կուտես» (Finger Lickin' Good) կարգախոսից՝ կորոնավիրուսի պատճառով։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Կարգախոսն օգտագործվել է վերջին 64 տարվա ընթացքում, սակայն այժմ այն տեղին չէ, կարծում են ընկերությունում։ «Մենք որոշել ենք ժամանակավորապես հրաժարվել դրանից։ Եզակի իրավիճակում ենք հայտնվել՝ ունենք նշանային կարգախոս, որը համահունչ չէ ընթացիկ իրավիճակին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունը խոստանում է, որ դա չի անդրադառնա հավի և մյուս սննդատեսակների համի վրա։ Ընկերությունը խոստացել է վերականգնել կարգախոսը հենց որ հնարավոր լինի։ KFC-ի գլխամասն ամերիկյան Լուիզիանայում է։ Ընկերությունը 1930-ին հիմնել է Հարլանդ Սանդերսոնը։ Ցանցն ավելի քան 20,000 առևտրի կետ ունի աշխարհի 130 երկրում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |