Աջակցություն՝ խաղողի մեծածավալ մթերմանը․ Տնտեսվարողի վարկերը կսուբսիդավորվեն

Աջակցություն՝ խաղողի մեծածավալ մթերմանը․ Տնտեսվարողի վարկերը կսուբսիդավորվեն

PanARMENIAN.Net - Խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող տնտեսավարողները հնարավորություն կստանան ներգրավելու անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, լիզինգով ձեռք բերելու հումքի և արտադրանքի պահման տարողություններ ու կաղնեփայտե տարաներ, կազմակերպելու խաղողի մթերման գործընթացն ու վճարելու խաղողագործներից գնված բերքի արժեքը, որոշ չափով նվազեցնելու արտադրանքի ինքնարժեքն ու ավելացնելու արտադրանքի իրացման ծավալները։

Հակաճգնաժամային 24-րդ միջոցառուման ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների մոտ արտադրանքի՝ մթերումներն առանց խոչընդոտների իրականացնելու անհրաժեշտությամբ։

2020-ին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը սուբսիդավորման ծրագրի պայմաններով վարկեր կտրամադրվեն ՀՀ դրամով` մինչև 14% տոկոսադրույքով, իսկ արտարժույթով` մինչև 9%-ով։ Վարկերն ամբողջությամբ սուբսիդավորվելու են, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3 մլրդ դրամը, տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ:

Հիմնավորման համաձայն՝ ընթացիկ տարում սպասվում է խաղողի առատ բերք, մինչդեռ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կտրուկ նվազել են գինեգործական արտադրանքի իրացման ծավալները և դրանով պայմանավորված գինեգործական կազմակերպություններում խնդիրներ են առաջացել նախկինում վերցված վարկերի սպասարկման և նոր վարկեր ներգրավելու նպատակով ազատ գրավի ապահովման առումով։ Բացի այդ, պատրաստի արտադրանքի իրացման ծավալների կրճատումը հանգեցրել է արտադրանքի պահման տարողությունների սակավության։

Կորոնավիրուսի տնտեսաական և սոցիալական հետևանքների չեզոքացման համար Կառավարությունն աջակցության 24 ծրագիր է մշակել՝ ուղղված տնտեսվարողներին, սոցիալապես անապահովներին, ուսանողներին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---