Moderna. Covid-19-ի դեմ պատվաստանյութն էֆեկտիվ է տարիքային բոլոր խմբերի համար

Moderna. Covid-19-ի դեմ պատվաստանյութն էֆեկտիվ է տարիքային բոլոր  խմբերի համար

PanARMENIAN.Net - Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստանյութն իրեն ցույց է տվել որպես անվտանգ և տարիքային բոլոր խմբերում իմունային պատասխան առաջացնող արտադրանք: Այս մասին, CNN-ի փոխանցմամբ, հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

Առաջին փուլի արդյունքներով պատվաստանյութը միայն կողմնակի մեղմ ազդեցություններ է առաջացրել և իմունիտետ է ձևավորել 18-ից 70 տարեկան կամավորների մոտ։

1-ին փուլով այն փորձարկվել է տարիքային երեք խմբում ՝ 18-ից 55 տարեկան, 56-ից 70-ը, 71 և ավելի բարձր։ Մասնակիցներին 28 օր ընդմիջմամբ պատվաստանյութի 100 մգ 2 դեղաչափ է տրվել։

Վիրուսը չեզոքացնող հակամարմինները հայտնաբերվել են բոլոր մասնակիցների օրգանիզմում։

Ամենատարածված կողմնակի ազդեցությունները եղել են հոգնածությունը, դողը, գլխացավը և մկանների ցավը։ Ախտանիշների մեծ մասը վերացել են երկու օրվա ընթացքում:

Օգոստոսի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հատել է 24 մլն-ը, մահացածներինը՝ 825,000-ը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---