ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների համաձայնագիրը կվավերացվի27 օգոստոսի 2020 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին համաձայնագրի վավերացմանը։ Պայմանագիրը կկարգավորի ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները: Միության ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների օգտագործման իրավական պահպանությունը կգործի ԵԱՏՄ ամբողջ տարածքում: Փաստաթղթի համաձայն՝ ապրանքային նշանի կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման հայտ կարելի է ներկայացնել ազգային արտոնագրային գերատեսչություններից որևէ մեկում։ Անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո անվանումն իրավաբանորեն պահպանվում է միության անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում։ Փաստաթուղթը ստորագրվել է 2020-ի փետրվարի 3-ին՝ Մոսկվայում։ Կառավարությունը փաստաթուղթն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ հիմնական օրենքին համապատասխանեցնելու համար, դրական եզրակացության դեպքում համաձայնագիրը կքննարկվի խորհրդարանում։ Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին։ Այսօր դրա մեջ մտնում է 5 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |