Ինդոնեզիայում կորոնավիրուսի շտամի մուտացիա են գտել

Ինդոնեզիայում կորոնավիրուսի շտամի մուտացիա են գտել

PanARMENIAN.Net - Ինդոնեզացի գիտնականները պարզել են, որ երկրում փոխվել է կորոնավիրուսի շտամը, այն գիտական շրջանակում «Մուտացիա D614G» անունն է ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախնական տեղեկություններով՝ երկրում ձևափոխված վիրուսը կրում է վարակակիրների 40%-ը։ Գիտնականների խոսքով, սակայն, ավելի հստակ պատկեր ստանալու համար լրացուցիչ հետազոտություններ են պետք։

Կորոնավիրուսի D614G մուտացիայի դեպքում, ըստ գիտնականների, վիրուսի տարածումն ավելի արագ է ընթանում։ Ամեն դեպքում, գիտականորեն ապացուցված չէ, որ մարդն ավելի դժվար է հաղթահարում այդ վարակը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ 2020-ի փետրվարին էր հայտարարել, որ վիրուսը մուտացիաների է ենթարկվում։

Ինդոնեզիայում օգոստոսի 31-ի դրությամբ 172,000 վարակակիր կա, 7300 մարդ մահացել է։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---