ԱՀԿ․ Covid-19-ի դեմ պայքարի Շվեդիայի մեթոդը կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար

ԱՀԿ․ Covid-19-ի դեմ պայքարի Շվեդիայի մեթոդը կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի կառավարության ռազմավարությունն ապագայում կարող է պանդեմիայի պայմաններում պետությունների վարքի օրինակ դառնալ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Դեյվիդ Նաբորոն, փոխանցում է «Վեդոմոստին»:

Շվեդիան կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում որևէ խիստ սահմանափակման չի գնացել։ Երկրում պարզապես արգելված են եղել զանգվածային միջոցառումները։

Շվեդիան կորոնավիրուսով վարակվածների թվով 39-րդն է աշխարհում. ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի՝ երկրում 84,000 վարակակիր կա, 6000 մահ։ Ավելի վաղ, սակայն, Շվեդիայի կառավարությունը երկրում ընդդիմադիրների կողմից քննադատության էր արժանացել՝ համավարակի դեմ պայքարում խիստ սահմանափակումներ չկիրառելու համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---