ԵՐԵՒԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ23 հուլիսի 2002 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ստեղծվել է Հայ-ռուսաստանյան գործարար հասարակական միություն (ՀՌԳՀՄ): Այդ մասին «Առկա» գործակալությանը տեղեկացրել է Սլավոնական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: Այդ միության նորընտիր նախագահ Դարբինյանի խոսքերով` ՀՌԳՀՄ միավորում է Ռուսաստանի հետ համագործակցող հայկական կազմակերպությունները եւ ընկերությունները: Միության խորհրդի կազմում են` հայ-ռուսաստանյան «ԱրմենԱլ» եւ «ԱրմՌոսԳազպրոմ» ՓԲԸ-ները, «Մարկոս» ընկերությունը, «Պրոմետեյ-Խիմպրոմ» ՓԲԸ, ինչպես նաեւ Հայխնայբանկը, Առեկսիմբանկը եւ ԱՊՀ Միջպետական բանկը: Միության նպատակն է ամրապնդել եւ զարգացնել հայ-ռուսաստանյան տնտեսական համագործակցությունը, բարենպաստ մթնոլորտ ստեղծել Հայաստանում ռուսաստանյան ներդրումների համար: Միությունը կսատարի նաեւ Հայաստանում ռուսաստանյան եւ ՌԴ-ում հայ գործարարների շահերի պաշտպանումը եւ համատեղ նախագծերը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |