Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 3 սեպտեմբերի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ից Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կսկսվեն՝ պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի, յուրաքանչյուրը՝ 10 օր տևողությամբ։ Հավաքները կտևեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում, այն չզեկուցվողների թվում էր։ Հավաքներին ներգրավվելու է ընդհանուր 786 քաղաքացի, որոնցից 524-ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական, 180-ը` սպայական պահեստազորայիններ: Ըստ նախագծի՝ վարժական հավաքներին կներգրավվեն մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինժեներական և այլ մասնագիտություններով պահեստազորայիններ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |