ԱԴ-ից հետո ՀՀ-ում 6 ամսով կարող է կարանտին հայտարարվել

ԱԴ-ից հետո ՀՀ-ում 6 ամսով կարող է կարանտին հայտարարվել

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո անհրաժեշտության դեպքում կարանտին կարող էսահմանվել։ Կառավարության համապատասխան նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է։

Արտակարգ դրությունն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կարանտին հայտարարելու դեպքում այն կարող է 6 ամիս տևել՝ հետագայում ևս 6 ամսով երկարացվելու հնարավորությամբ։

«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնաչկության պաշտպանութան մասին» օրենքները լուրջ փոփոխվելու են։

Կարանտին կարող են հայտարարել մարզպետը, Երևանի դեպքում՝ համայնքի ղեկավարը և Կառավարությունը։ Եթե համաճարակն ընդգրկի երկու կամ ավելի մարզ, կամ տարածվի ամբողջ երկրում, գործադիրը կսահմանի կարանտին։ Այդ դեպքում կարող է ելումուտի հատուկ ռեժիմ սահմանվել համաճարակի գոտի։

Նաև կարող է սահմանափակվել հավաքների իրավունքը, ապրանքների փոխադրումը, ուսումնական հաստատությունների գործունեությունը։

Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,461-ի։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 891 դեպք կա, այլ պատճառով՝ 272։ Առողջացածների ընդհանուր թիվը 39,257 է, փաստացի բուժվողներինը՝ 4041 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---