Վրաստանում Covid-19-ի 34 նոր դեպք կա․ Խուճապի առիթ չեն տեսնում 7 սեպտեմբերի 2020 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 34 նոր դեպք է գրանցվել։ Ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կառավարական կայքի, երկրում, ընդհանուր առմամբ, վարակի 1684 դեպք է գրանցվել, որից 1315-ն ապաքինվել է, մահացել է 19-ը։ Կարանտինում 6020 մարդ կա, ստացիոնարում բուժվում է 299-ը։ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ կորոնավիրուսի լայնածավալ տարածման վտանգ չկա, գրում է Sputnik Georgia-ն։ «Այժմ ներքին շփման ամենաակտիվ շրջանն է՝ ով ուզում էր հանգստանալ, հանգստացավ։ Ես խուճապի պատճառ չեմ տեսնում, ուղղակի պետք չէ չափից շատ ինքնավստահ լինել։ Եվ պետք է հիշել, որ վտանգ կա ամբողջ աշխարհում, նվազ չափով նաև Վրաստանում»,- ասել է նա։ Նա ևս մեկ անգամ հորդորել է բոլորին դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունն ու հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից։ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում համավարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է և այս փուլում ավելի մեծ համավարակի փուլ մտնելու վտանգ չկա։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |