Հնդկաստանը 2-րդն է կորոնավիրուսով վարակվածների թվով 7 սեպտեմբերի 2020 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանն աշխարհում 2-րդ տեղում է հայտնվել կորոնավիրուսով վարակվածների քանակով՝ վարակը հաստատվել է ավելի քան 4․2 մլն մարդու մոտ։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի ինստիտուտի և երկրի առողջապահության նախարարության տվյալները։ Նախկինում 2-րդ տեղը զբաղեցնող Բրազիլիայում Covid-19-ով 4․1 մլն վարակակիր է գրանցվել։ Առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ, ըստ Հոփքինսի ինստիտուտի, 6․2 մլն վարակված է գրանցվել, գրում է ՌԻԱ Նովոստին։ Սեպտեմբերի 7-ի դրությամբ Հնդկաստանում նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել՝ 90,800 վարակված։ Երկրորդն օրն է այդ ցուցանիշը գերազացում է 90,000-ը՝ սեպտեմբերի 6-ին 90,600 նոր դեպք էր գրանցվել։ Ապաքինվել է ավելի քան 3․25 մլն մարդ՝ վարակվածների 77,31%-ը, մահացել՝ 71,600 մարդուց ավելի՝ 1.7%-ը։ Ըստ առողջապահության նախարարության՝ մահացության ցուցանիշը Հնդկաստանում ցածր է միջին համաշխարհայինից և շարունակում է նվազել։ Բացի այդ, թոքերի արհեստական օդափոխում է ստանում հիվանդների միայն 0.5%-ը, ինտենսիվ թերապիա՝ 2%-ը, իսկ թթվածնային օժանդակություն՝ մոտ 3.5%-ը։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հատել է 27 մլն-ը, սեպտեմբերի վերջին 4 օրում վարակակիրների թիվն ավելացել է ևս 1 մլն-ով։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |