Բժիշկները Նավալնուն դուրս են բերել արհեստական կոմայից․ Վիճակը բարելավվում է 7 սեպտեմբերի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Բեռլինի «Շարիթե» կլինիկայի բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն հանել են բժշկական կոմայից և աստիճանաբար անջատում են թոքերի արհեստական օդափոխության սարքից, փոխանցում է Meduza-ն։ Ըստ կլինիկայի հաղորդագրության՝ Նավալնին սկսել է արձագանքել շրջապատի ազդակներին, վիճակը բարելավվում է։ Կլինիկայից նշել են, որ դեռ վաղ է խոսել Նավալնու առողջության վրա թունավորման թողած հնարավոր երկարաժամկետ հետևանքների մասին։ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ էր հայտնվել օգոստոսի 20-ին։ Նա իրեն վատ էր զգացել Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ, ինչից հետո ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Օմսկում, քաղաքական գործչին հոսպիտալացրել էին։ Երկու օր անց նա Բեռլին էր տեղափոխվել։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի իշխանությւոնները հայտնել էին, որ նրան թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյութով։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |