Իսպանիան՝ լինելով ԵՄ 1-ին երկիրը Covid-19-ով վարակվածների թվով, բացել է դպրոցները 8 սեպտեմբերի 2020 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Իսպանիան Արևմտյան Եվրոպայի առաջին երկիրն է, որտեղ կորոնավիրուսի դեպքերն անցել են 500,000-ից։ Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսպանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը համընկել է դպրոցների վերաբացման հետ: Դպրոցներն Իսպանիայում փակվել էին կորոնավիրուսի պատճառով դեռ գարնանը, վերաբացելու որոշումը կայացվել է օգոստոսի վերջին։ Դիմակ կրելը պարտադիր կլինի 6 տարեկանից մեծերի համար, իսկ ձեռքերը լվանալը՝ օրը 5 անգամ։ Իսպանիան վարակվածների թվով 9-րդ է աշխարհում ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից, Ռուսաստանից, Պեռուից, Կոլումբիայից, Հարավային Աֆրիկայից և Մեքսիկայից հետո։ Սեպտեմբերի 8-ի դրությամբ Իսպանիայում վարակվել է 525,549 մարդ, առողջացել՝ ավելի քան 150,300-ը, մահացել՝ 29,500-ը։ Իսկ աշխարհում վարակվածների թիվն անցել է 27․3 մլն-ից, առողջացածներինը՝ 18․3 մլն-ից, մահացածներինը՝ 892,000-ից։ Photo: AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |