Մոսկովյան 13-ում պոլիկլինիկայի շենքի օտարման մրցույթ է հայտարարվել

Մոսկովյան 13-ում պոլիկլինիկայի շենքի օտարման մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Պետական գույքի կառավարման կոմիտեն Երևանի Մոսկովյան 13 հասցեում գտնվող պոլիկլինիկայի շենքի օտարման մրցույթ է հայտարարել։

Այս հասցեում գործող պոլիկլինիկան կտեղափոխվի Մոսկովյան 5:

Կառավարությունը հուլիսի 23-ին 0.044121 հեկտար մակերեսով հողատարածքը հետ էր վերցվել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից և ամրացրել պետական գույքի կառավարման կոմիտեին:

Որոշմամբ նախատեսվել էր Մոսկովյան 13 հասցեում գտնվող 2418.3 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման համար հատկացված 0.23824 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով։

Գույքի գնահատված արժեքը 2․2 մլրդ դրամ է, հողի կադաստրային արժեքը՝ 142․9 մլն դրամ, վաճառքի նվազագույն գինը՝ 2․2 մլրդ դրամ, մրցույթի նախավճարի չափը՝ 110․2 մլն դրամ։

Մրցույթի մասնակցության հայտերը պետք է ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 29-ը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---