Քարդաշյանների հայտնի հեռուստաշոուն փակվում է![]() 9 սեպտեմբերի 2020 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հեռարձակվող «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up With the Kardashians) ռեալիթի հեռուստաշոուն փակվում է։ Այդ մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել է Քիմ Քարդաշյանը։ Նա գրել է, որ ընտանիքը ծանր սրտով է կայացրել այս դժվարին որոշումը։ «14 տարվա եթերից հետո երախտապարտ ենք բոլորին, ովքեր հետևել և դիտել են մեզ այս տարիներին՝ և լավ, և վատ ժամանակներում։ Մենք մշտապես երախտապարտ կլինենք նրանց, ովքեր դերակատարում են ունեցել մեր կարիերայի կայացման գործում և ընդմիշտ փոխել են մեր կյանքը»,- ասվում է գրառման մեջ։ «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուն հեռարձակվել է 14 տարի, 20 եթերաշրջան է ունեցել և հարյուրավոր էպիզոդներ։ Վերջին եթերաշրջանը կցուցադրվի 2021 թվականի սկզբին։ Քիմ Քարդաշյանը Keeping Up With the Kardashians հեռուստատեսային շոում նկարահանվում է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |