Ձմռանը Եվրոպան Շվեդիայի օրինակով կարանտին չի հայտարարի

Ձմռանը Եվրոպան Շվեդիայի օրինակով կարանտին չի հայտարարի

PanARMENIAN.Net - Եվրոպայում ամենաազդեցիկ քաղաքական գործիչները՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դեմ են արտահայտվել նոր համընդհանուր կարանտինի սահմանմանը։ BBC-ի փոխանցմամբ՝ Եվրոպան պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին և առաջին ամբողջական ձմռանը կորոնավիրուսի համաճարակի ժամանակ և վճռական է խուսափել հերթական տոտալ կարանտինից։

Աղբյուրը գրում է, որ Եվրոպան որոշել է օրինակ վերցնել Շվեդիայից և չմեկուսանալ վիրուսից ձմռանը։

Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան նույնպես հայտարարել է, որ բացառում է նոր կարանտինը աշնանը և ձմռանը Իտալիայում։ Առանց կարանտինի համաճարակը սանձելուն կողմ է արտահայտվել նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը։

Կարանտինը շատ թանկ է նստել եվրոպացիների վրա, ուստի քաղաքական գործիչները փաստարկներ են բերում ոչ թե վիրուսից մեկուսանալու, այլ վիրուսի հետ ապրելու օգտին:

Նշվում է, որ որ պետք է հաշվի առնել նաև, որ բժշկությունը, բիզնեսը և մարդիկ աստիճանաբար ադապտացվում են վիրուսի հետ ապրելուն՝ դնում են դիմակներ, լվանում են ձեռքերը, պահում են հեռավորություն, աշխատում են տնից։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---