Թրամփին 2-րդ անգամ նոմինացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Թրամփին 2-րդ անգամ նոմինացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

PanARMENIAN.Net - Նորվեգացի իրավաբան Քրիստիան Թիբրինգ Յեդեն նոմինացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Fox News-ի փոխանցմամբ՝ Թրամփը կդառնա 2021 թվականի նոմինանտներից մեկը։

Իրավաբանի խոսքով՝ Թրամփն արժանի է այս մրցանակին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պատմական գործարքում իր ունեցած դերի համար։

Սա առաջին անգամը չէ, որ Գեյեն Թրամփին նոմինացնում է Խաղաղության մրցանակի համար․ նախորդ անգամ դա 2018-ին էր՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովից հետո։

Դեռ մեկ տարի առաջ, երբ 2019-ին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել էր Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին, Թրամփը հայտարարել էր, որ ինքը պետք է ստանար Ահմեդիի փոխարեն այդ մրցանակը։

Ահմեդին պարգևատրվել էր հարևան Էրիթրեայի հետ 20-ամյա հակամարտությունը կարգավորելու համար։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---