ԱԶԲ. 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կնվազի 4%-ով15 սեպտեմբերի 2020 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2020-ին 4% անկում կունենա։ Նախորդ անգամ բանկը կանխատեսել էր 3.5%-ի անկում: Միաժամանակ 2021-ին կանխատեսվում է տնտեսական աճի վերականգնում 3․5%-ով: Զեկույցում ասվում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2019-ին Հայաստանի 7% տնտեսական աճը 2020-ի առաջին կիսամյակում կրճատվել է 5.7%-ով: Գյուղատնտեսությունն աճել է 1․8% -ով: Արդյունաբերությունը, բացառությամբ շինարարության ոլորտի, ընկել է 2%-ով: Խիստ կարանտինը մարտի կեսից մինչև մայիսի կեսը հետաձգել է ներդրումային ծրագրեր՝ կրճատելով շինարարությունը 30․4%-ով: Գրեթե բոլոր ուղղություններով ծառայությունների ծավալը նվազել է 4.4%-ով: Նշվում է, որ գնաճը ցածր է եղել՝ պայմանավորված ներքին և միջազգային ցածր պահանջարկով, նավթի գների անկմամբ և բավականին կայուն փոխարժեքով: Բանկը 2020-ին կանխատեսում է Ադրբեջանի տնտեսության 4.3% անկում, 2021-ին՝ 1․2% աճ, Վրաստանի տնտեսության 2020-ին՝ 5% անկում, 2021-ին՝ 4․5% աճ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |