ԿԳՄՍ նախարարը դատի կտա սեռական դաստիարակություն առարկա ներմուծելու մասին սուտ լուրեր տարածողներին

ԿԳՄՍ նախարարը դատի կտա սեռական դաստիարակություն առարկա ներմուծելու մասին սուտ լուրեր տարածողներին

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դատի կտա սեռական դաստիարակություն առարկա ներմուծելու մասին զրպարտություն տարածողներին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Որոշում եմ կայացրել իբր «սեռական դաստիարակություն» առարկա նախատեսելու և ինչ-որ գրքեր բաժանելու վերաբերյալ սուտ տեղեկություն տարածողների դեմ հայց հարուցել։ Իսկ դատական կարգով ստացած փոխհատուցման գումարով մանկապարտեզներից մեկի համար գույք կգնեմ»,- ասվում է նախարարի գրառման մեջ:

Ավելի վաղ սոցցանցերում շրջանառավում էին «Սեռական առողջության այբբենարան» գրքույկից հրապարակված լուսանկարներ, որից տպավորություն է ստեղծվում, թե խոսքը գրքի մասին է, որը դասավանդվում է դպրոցներում, մասնավորապես՝ տարրական դասարաններում։ Մինչդեռ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտարարել է, որ հիշյալ դասագիրքը որևէ կապ չունի դպրոցական ծրագրի հետ։ Ուսումնական պրոցեսում այն ներառված չէ և չի եղել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---