Նախարար․ Դպրոցներում դիմակ կրելու որոշումը կարող է փոխվել՝ կախված իրավիճակից16 սեպտեմբերի 2020 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կհետևի համաճարակային իրավիճակին, իսկ դիմակների կրման համապատասխան ուղեցույցը հընթացս կարող է փոփոխվել, հայտարարել է նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ փոփոխություններ կանեն, եթե լինի դրա անհրաժեշտությունը, սակայն այս պահին այն չկա։ Չկան նաև ծնողների կողմից բողոքներ՝ կապված դիմակների կրման հետ։ ԿԳՄՍՆ ղեկավարը նշել է նաև, որ երեխաների ու աշակերտների գործոնը շահարկվում է տարբեր նպատակներով։ «Այդ երեխաները, աշակերտները մեր ու հարազատների ընտանիքներում մեծացող երեխաներ են, և ես չգիտեմ՝ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք՝ մտածելու, որ նախարարությունն ընդունել է մի այնպիսի կանոնակարգում կամ ԱՆ-ն մեզ տվել է այնպիսի ցուցումներ, որ ազդելու է սերունդների առողջության վրա։ Ես այդ խելագարության կանխավարկածը չեմ կարողանում հասկանալ»,- ասել է նա՝ հորդորելով զոհ չդառնալ կեղծ լուրերի։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտից դպրոցներն ու բուհերն անցել էին հեռավար ուսուցման։ Սեպտեմբերի 15-ից երկրում ուստարին մեկնարկել է արդեն դպրոցներում ու բուհերում աշակերտների և ուսանողների ներկայությամբ և հակահամաճարակային կանոնների պահպանման կոչերով։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |