South Park-ը պանդեմիայի մասին հատուկ էպիզոդ կթողարկի16 սեպտեմբերի 2020 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Comedy Central-ը հրապարակել է կորոնավիրուսի համաճարակին նվիրված South Park-ի հատուկ էպիզոդի 30-վայրկյանանոց թիզերը։ Այն պատմում է Կոլորադոյի բնակիչների և կորոնավիրուսի նետած մարտահրավերների մասին։ Բազմասերիանոց մուլտֆիլմի ոչ մի էպիզոդ (բացառությամբ՝ մեկ լիամետրաժ ֆիլմի) երբևէ կես ժամից երկար չի եղել շոուի 23 տարվա պատմության մեջ։ Պանդեմիային նվիրված էպիզոդը լինելու է 1 ժամ տևողությամբ։ Նշվում է, որ երեխաները երջանիկ վերադառնում են դպրոց, բայց ոչինչ առաջվանը չէ։ Այն ցուցադրվելու է սեպտեմբերի 30-ին։ South Park-ը ամերիկյան երգիծական մուլտսերիալ է՝ ստեղծված Թրեյ Փարքերի և Մեթ Սթոունի կողմից։ Այն երկրորդն է իր երկարությամբ ամերիկյան ամենաերկար անիմացիոն մուլտսերիալներից։ Մուլտֆիլմը պատմում է Կոլորադոյում ապրող չորս տղայի և նրանց ընկերների արկածների մասին։ Այն ծաղրում է նաև համաշխարհային իրադարձությունները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |