Փաշինյանը շնորհավորել է ՀՀ-ի հրեաների նոր տարին

Փաշինյանը շնորհավորել է ՀՀ-ի հրեաների նոր տարին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:

Վարչապետն իր ուղերձում մաղթել է, որ լինի խաղաղության, բարեկեցության և առաջընթացի տարի։

«Վերստին շնորհավորելով Ռոշ Հաշանայի կապակցությամբ՝ մեր հրեա հայրենակիցներին մաղթում եմ քաջառողջություն և ամենայն բարիք»,-գրել է Փաշինյանը։

Հանրապետության հիմնական հրեական կազմակերպությունը Երևանում գործող Հայաստանի Հրեական Համայնքն է: Հրեաների թիվը ՀՀ-ում, ըստ որոշ տվյալների, մի քանի հարյուրի է հասնում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---