Տավուշի մարզպետ. ՀՀ ԶՈւ-ն ամրապնդել է դիրքերը, ինչը հակառակորդին դուր չի գալիս18 սեպտեմբերի 2020 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Հուլիսյան դեպքերի ժամանակ հայկական կողմն ամրապնդել է սահմանի վրա իր դիրքերը, ինչը հակառակորդին դուր չի գալիս, դրա համար հայ-ադրբեջանական սահմանին նկատվում է հակառակորդի ակտիվություն։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում, Sputnik Armenia-ի փոխանցմամբ, հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Մարզպետի խոսքով` սա պայմանավորված է հուլիսյան դեպքերի ժամանակ հայկական զինված ուժերի արձանագրած արդյունքներով։ Չոբանյանը նշել Է, որ սեպտեմբերի 16-ին ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով է սահմանին զինծառայող զոհվել, և սա պետք է ամենակոշտ արձագանքը ստանա։ Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-Տավուշի դիրքերից մեկում զոհվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |