Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված ելույթ՝ 2 երիտասարդ դաշնակահարից23 սեպտեմբերի 2020 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակի առթիվ երիտասարդ դաշնակահարներ Արմեն Պուչինյանն ու Արթուր Գրիգորյանը ներկայացրել են կոմպոզիտորներ Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի համատեղ գրած «Հայկական ռապսոդիա» և «Տոնական» ստեղծագործությունները։ Ստեղծագործությունը համացանցում տեղադրվել են Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրի կողմից (ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան) սեպտեմբերի 23-ին՝ հենց կոմպոզիտորի ծննդյան օրը։ «Հայկական ռապսոդիան» երկու դաշնամուրի համար գրված ստեղծագործություն է, որը դասվում է դաշնամուրային խոշոր կոնցերտային ստեղծագործությունների շարքին։ Գրվել է 1950 թվականին։ Երաժշտական ստեղծագործության ոճը հիմնականում բնորոշվում է երկու կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությամբ։ «Տոնական» ստեղծագործությունը նույնպես երկու կոմպոզիտորի համատեղ աշխատանք է։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |