ԶԼՄ-ներ․ Լուկաշենկոյի երդմնակալությունը գաղտնի է անցկացվել23 սեպտեմբերի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում կայացել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով 6-րդ անգամ նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը։ Դրան մասնակցել է մի քանի հարյուր մարդ: «ՌԲԿ»-ի փոխանցմամբ՝ Բելառուսի իշխանությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահել երդման արարողության ամսաթիվը։ Tut.by հարթակը գրել էր, որ նույնիսկ որոշ նախարարներ չեն իմացել երդմնակալության օրվա նշանակման մասին, թեև, օրինակ, 2015-ին Լուկաշենկոյի երդման արարողությանը մասնակցել էր մոտ 1000 մարդ՝ կառավարության անդամներ, պատգամավորներ, օտարերկրյա հյուրեր: https://news.tut.by/economics/701477.html Օրենքով նախագահը պետք է ստանձնի իր պաշտոնը ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո երկու ամսվա ընթացքում: Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել էին օգոստոսի 9-ին, վերջնաժամկետն ավարտվելու էր հոկտեմբերի 9-ին: Բելառուսում ՌԴ դեսպանությունից նույնպես հրավեր չեն ստացել՝ մասնակցելու արարողությանը․ նրանց տեղեկություններով՝ երդմնակալության արարողությանն առհասարակ չեն հրավիրվել դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |