Ամերիաբանկի հաճախորդները կհետևեն SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին23 սեպտեմբերի 2020 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն ընդլայնել է իր թվային ծառայությունների շրջանակը ևս մեկ հարմարավետ գործիքով՝ հնարավորություն տալով իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում: Բանկի հաճախորդները կարող են Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով 24/7 ռեժիմում հետևել ելքային փոխանցումների ընթացքին, ստանալ ամբողջական տեղեկություն գումարը շահառուի բանկ հասնելու վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու: Առաջինը Հայաստանում ներդնելով SWIFT global payment innovation (gpi) ծառայությունը և մեկ տարի առաջ SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվելով gpi-հարթակի լիիրավ անդամ՝ Ամերիաբանկն արդեն նոր հնարավորություն է ստեղծել իր հաճախորդների համար ինքնուրույն հետևելու իրենց փոխանցումների ընթացքին: SWIFT gpi համակարգը ներառում է նաև միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը և փոխանցման մերժումն ու վերադարձը: Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |