Բնության հուշարձան Ակնա լճի տարածքում վճարովի «զրուցարան» են տեղադրել23 սեպտեմբերի 2020 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ակնա լճի ափին, որը բնության հուշարձան է համարվում, մետաղյա «զրուցարան» է տեղադրվել, որը գումարի դիմաց տրամադրվում է այցելուներին։ Այդ մասին ֆեյբուքյան իր էջում ահազանգել է Armenian Geographic-ի հիմնադիր Տիգրան Շահբազյանը։ «Ինչ-որ մեկը որոշել է իր «ճաշակով» բիսեդկա սարքի, մանղալ դնի ու մարդկանցից էլ փող վերցնի։ Պահանջում եմ ապամոնտաժել և տուգանել սարքողին ու մարդկանցից գումար շորթողին։ Ինչպես գիտենք, ցանկացած գործունեություն, որը խաթարում է բնության հուշարձանի տեսքն արգելված է օրենքով»,- ասվում է գրառման մեջ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է գրառմանը՝ նշելով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին գրություն կգնա՝ ապամոնտաժելու և վարչարարություն անելու տեղում։ Ակնա լիճը բնության հուշարձան է, գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին։ Հուլիսի 3-ին «Հայկական բնապահպանական ճակատ» ֆեյսբուքան խմբում Անի Խաչատրյան անունով օգտատերն արձանագրել էր, որ լճի տարածք եկած տղամարդն ասել էր, թե այն իրենն է ու ձկնաբուծարան է այնտեղ սաքրել։ Շրջակա միջավայրի նախարարույթունն արձագանքել էր՝ հայտարարելով, որ Ակնա լիճը բնության հուշարձան է և այնտեղ տնտեսական գործունեություն իրականացնելն արգելվում է: Նախարարությունը գրությամբ դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դրա իսկությունը շուտափույթ ստուգելու համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |