Շրջակա միջավայրի երկու նոր փոխնախարար է նշանակվել

Շրջակա միջավայրի երկու նոր փոխնախարար է նշանակվել

PanARMENIAN.Net - Աննա Մազմանյանը և Տիգրան Սիմոնյանը նշանակվել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումները։

Նշանակումները կատարվել են՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով։

Աննա Մազմանյանը հայտնի է որպես Gastronomic Camp Armenia ծրագրի և Yerevan Food Fest փառատոնի հիմնադիր: 2005-2009թթ․ նա եղել է ՌԴ Անկախ տնօրենների ասոցիացիայի նախագծերի ղեկավարը։ Ասոցիացիան ռուսական միջին և խոշոր ընկերությունների համար խորհրդատվություն էր տրամադրում մասնավոր կառավարման ոլորտում։

Տիգրան Սիմոնյանը 2002-2005 թթ․ ժամավճարային հիմունքներով դասախոսել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: 2005-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս է, դոցենտ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---