ԿԳՄՍ փոխնախարար Թամրազյանը հրաժարականի է տվել24 սեպտեմբերի 2020 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, փոխանցում է Aysor.am-ը։ Սեպտեմբերի սկզբից Թամրազյանի հրաժարականի մասին քննարկումներ կային։ Թեման քննարկվում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի ընտրության համատեքստում։ Գալոյանը ռեկտոր էր ընտրվել, չնայած Բարձրագույն որակավորման հանձնաժողովը աստիճանազրկել էր նրան։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվում, թե Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանից։ Օգոստոսի 17-ին Գոգյանը կրկին հայտարարել էր, որ համաձայն չէ ԿԳՄՍՆ որոշման հետ, ըստ որի՝ ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանը պահպանում է տնտեսագիտության դոկտորի գիտական կոչումը, սակայն դեռ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում չի նշանակվել։ Սեպտեմբերի 23-ին բուհից հայտարարել էին, թե դադարեցնում են դասապրոցեսը, մինչև Դիանա Գալոյանի՝ «օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը»։ Գրիշա Թամրազյանը ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի հունիսի 4-ից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |