Հոկտեմբերի 1-ից մինչև 2021-ի ապրիլի 30-ը Երևանի ու մարզերի որոշ տեղերում ջրամատակարարումը «հովհարային» կդառնա26 սեպտեմբերի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2021-ի ապրիլի 30-ը ներառյալ Հայաստանի մարզերի բնակավայրերում ու մայրաքաղաք Երևանի որոշ հասցեներում ջրամատակարարումը կլինի «հովհարային», որոշ տեղերում այն կիջեցվի մինչև 4 ժամի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը ներկայացրել է ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար։ Ընկերությունից տեղեկացնում են, որ այն կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական ներկայիս հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության «Հեռախոսային կենտրոնի» (Հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00–185` անվճար), պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Ազատության 24, Էրեբունի 5, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին: Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք`սեփականատերերը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |