Գիտնականներ․ Վիտամին D-ն կարող է նվազեցնել Covid-19-ից մահվան ռիսկը26 սեպտեմբերի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Բոստոնի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ վիտամին D-ի բավարար քանակն օրգանիզմում թույլ է տալիս նվազեցնել անբարենպաստ ելքի ռիսկը կորոնավիրուսով վարակվելու դեպքում։ Նրանց աշխատության արդյունքները հրապարակվել են PLOS One-ում։ 235 հոսպիտալացված պացիենտից վերցրել են արյան նմուշներ և չափել 25-հիդրոքսիվիտամին D-ի քանակը սիճուկում՝ դա վիտամին D-ի առկայության մարկերն է։ Հետազոտման մասնակիցների 74%-ը հիվանդանոց է տեղափոխվել կորոնավիրուսի ծանր ընթացքով, 32.8%-ն ունեցել է վիտամին D-ի բավարար քանակ, գրում է ՏԱՍՍ-ը։ Մինչև 40 տարեկանների տարիքային խմբում մահվան դեպքեր չեն արձանագրվել, սակայն վարակից մահացել է 40-ից բարձր տարիքի հիվանդների 16.3%-ը։ 40-ից բարձր տարիքի 206 մահացածից միայն 9.7% -ն է ունեցել վիտամին D-ի բավարար քանակ (առնվազն 30 նանոգրամ մեկ միլիլիտրում)։ Մինչդեռ կյանքից հեռացածների 20%-ի մոտ վիտամինի քանակը դրանից ցածր է եղել։ Բացի այդ, 40-ից բարձր տարիքային խմբում մահացած պացիենտների միայն 6.3%-ի մոտ է 25-հիդրոքսիվիտամին D-ի քանակը եղել 40 նգ/մլ կամ ավելի բարձր։ «Այս հետազոտությունն ապացուցում է, որ վիտամին D-ի բավարար քանակը կարող է նվազեցնել բարդությունները, այդ թվում ցիտոկինային գրոհը (երբ միանգամից մեծ քանակի սպիտակուց է հայտնվում արյան մեջ), և վերջնարդյունքում, նվազեցնել մահացությունը կորոնավիրուսից»,-ասել է հետազոտության հեղինակներից Մայքլ Հոլիկը։ Մայիսին ամերիկացի բժիշկները հայտարարել էին, որ վիտամին D-ի անբավարար քանակն ավելացնում է մոտ 15%-ով Covid-19-ի ամենածանր ձևերի զարգացումը։ Դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այս վիտամինն օգնում է օրգանիզմին ճնշել իմունային համակարգի չափազանց մեծ ակտիվությունը։ Photo. Reuters Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |