Դատարանում մասամբ կվիճարկվի փողոցում դիմակ կրելու որոշումը26 սեպտեմբերի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է վարչական դատարան՝ մասամբ վիճարկելու առողջապահության նախարարի որոշումը, որը մարդկանց պարտավորեցնում է միայնակ կամ ընտանիքի անդամների հետ փողոցում կամ հանրային այլ բացօթյա տարածքներում գտնվելիս դիմակ կրել։ «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ նա պնդում է, որ որոշումը չի համապատասխանում սահմանափակումների՝ օրենսդրությամբ նախատեսված համաչափության և որոշակիության սկզբունքներին։ «Ես, հենց իրավիճակից ելնելով, ամբողջ հրամանը վիճարկելու պահանջ չեմ ներկայացրել։ Ընդամենը վիճարկել եմ մեկ մասով, երբ անձը բացօթյա տարածքներում միայնակ է կամ ընտանիքի անդամների հետ։ Պետությունը կարող է սահմանափակել մարդու իրավունքը, բայց այդ սահմանափակման և միջոցի միջև պետք է լինի համարժեքությունը, այս դեպքում դա խախտված է»,- նշել է նա։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իրենց համար զարմանալի է, որ փաստաբանները զբաղվում են իրենց «մասնագիտական շրջանակներից դուրս» հարցերով, և նրանց թվում է, թե ավելի լավ են հասկանում՝ որ մեթոդն է ավելի շատ պաշտպանում քաղաքացիներին հիվանդությունից և որ մեթոդը`ոչ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |