ԱՆ․ ՀՀ-ն նախատեսում է Covid-19-ի դեմ 600,000 դեղաչափ պատվաստանյութ գնել26 սեպտեմբերի 2020 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը նախատեսում է 600,000 դեղաչափ պատվաստանյութ գնել Covid-19-ի դեմ ՝ ռիսկի խմբերում գտնվող մոտ 300,000 անձի համար` յուրաքանչյուրին երկու դեղաչափ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը մոտավորապես կազմում է 6․3 մլն դոլար, մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։ ՀՀ կողմից Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման շուրջ բանակցություններ են վարվում բոլոր հնարավոր կողմերի, մասնավորապես` պատվաստանյութ արտադրողների և միջազգային գործընկերների հետ: Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021-ին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո` հնարավորինս շուտ։ Նշվում է, որ ներկայումս Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար ստեղծվել է միասնական գնումների հարթակ, որը համակարգվում է միջազգային գործընկերների կողմից` Covax facilty հիմնադրամի միջոցով։ Առողջապահության նախարարությունը Covax facilty հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Covax facilty-ն վարում է անմիջական բանակցություններ պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը, սահմանելով պատվաստանյութերի միասնական գներ, աջակցելով հիմնադրամում ընդգրկված երկրների համար երաշխավորված գնով և քանակով պատվաստանյութերի ձեռքբերմանը: Ակնկալվում է, որ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների իրականացումը կնպաստի հիվանդացության նվազմանը, դրանց հետևանքով մահվան դեպքերի կանխարգելմանը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության թուլացմանը: Photo. AP Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |