ԱՄՆ թուրքական կազմակերպությունները ահազանգում են13 փետրվարի 2009 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային, որում «անհանգստություն» են հայտնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին ուղղված հայկական լոբբիի ջանքերի առնչությամբ: «Ակնհայտ է, որ հայկական լոբբին Ձեր վարչակազմի եւ ԱՄՆ Կոնգրեսի վրա ճնշում է գործադրում` պահանջելով, որպեսզի Դուք Առաջին աշխարհամարտի իրադարձությունները բնորոշեք որպես «ցեղասպանություն»,- ասվում է Թուրք-Ամերիկյան Կոալիցիայի (ԹԱԿ) նամակում, որի տակ ստորագրել են 53 թուրք-ամերիկյան կազմակերպություններ:Նամակում նաեւ ընդգծվում է, որ «անարդարացի կլիներ հաշվի առնել կողմերից միայն մեկի տեսակետը` արհամարելով պատմաբանների եւ գիտնականների անկախ եւ անաչառ գնահատականները»: Նամակի հեղինակները եւս մեկ անգամ հայտնել են 1915թ. իրադարձությունները ուսումնասիրելու համար պատմաբանների եւ գիտնականների միջազգային հանձնաժողով ստեղծելու պատրաստակամության մասին` նշելով, որ փորձագետները կկարողանան օգտվել բոլոր արխիվներից»,- ընդգծվում է նամակում, գրում է թուրքական Hurriyet թերթը: Թուրքիայի վաւրչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին առաջարկեց ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով` Հայոց ցեղասպանության հարցի դիտարկման համար: Հայաստանը հրաժարվեց առաջարկից` հայտնելով, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում պատմական փաստ է, որը ենթակա չէ քննարկման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |