Հովհաննիսյան․ Ադրբեջանը մոտ 200 զոհ ունի, կորցրել է մոտ 30 զրահատեխնիկա ու 20 ԱԹՍ

Հովհաննիսյան․ Ադրբեջանը մոտ 200 զոհ ունի, կորցրել է մոտ 30 զրահատեխնիկա ու 20 ԱԹՍ

PanARMENIAN.Net - Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններում մարտական գործողությունները շարունակվում են, ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ, հայտարարել է տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայկական կողմից մոտ 100 վիրավորից 10-ը տեղափոխվել է Երևան, ստացել համապատասխան բուժօգնություն։ Մյուսների վիճակն ավելի թեթև է, իրավիճակը նույնն է մնում»,- հայտարարել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---