ՊՆ․ Հակառակորդը 790 զինծառայող է կորցրել, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ ու 1 ինքնաթիռ

ՊՆ․ Հակառակորդը 790 զինծառայող է կորցրել, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ ու 1 ինքնաթիռ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից հետո՝ պատերազմի սկսելու առաջին պահից ի վեր, հակառակորդը 790 զինծառայող է կորցրել, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ, մոտավոր տվյալներով ունեն 1900 վիրավոր։ Հայկական ստորաբաժանումները հակատանկային (ու ոչ միայն) միջոցներով 137 տանկ ու զրահատեխնիկա են խոցել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են»,-հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական բանակը` թեժ մարտեր վարելով, զգալի հաջողություններ է գրանցել:

Սեպտեբերի 29-ի ուշ երեկոյան ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտարարել էր, որ ողջ օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---