ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայոմ է

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայոմ է

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 2-ին ժամանել է Մոսկվա:

ՌԴ մայրաքաղաքում նախատեսվում է փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի փոխվարչապետ, երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ՝ երկկողմ տնտեսական օրակարգի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցերի քննարկման նպատակով:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պատրաստ է Մոսկվայում ընդունել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---