ՀԲ․ 2020-ին ՀՀ-ում 6․3% տնտեսական անկում կլինի

ՀԲ․ 2020-ին ՀՀ-ում 6․3% տնտեսական անկում կլինի

PanARMENIAN.Net - Ըստ Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցի՝ Հայաստանում 2020թ․ տնտեսական անկումը կհասնի 6․3%-ի, իսկ 2021-ին կվերականգնվի մինչև 4․6%։

Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման՝ 2020-ին տարածաշրջանի տնտեսությունները 4․4% անկում կգրանցեն։ 2008-ի գլոբալ ֆինանսական ճգնաժամից ի վեր սա ամենածանր տնտեսական անկումն է։ Կանխատեսվում է, որ աճը կվերականգնվի 2021-ին՝ 1.1% -3․3% -ի սահմաններում։

Համավարակով պյմանավորված անկման պատճառով մոտ 6 միլիոն մարդ կհայտնվի աղքատության շեմին:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ Հայաստանում տնտեսական ակտիվության անկումը 2020-ին կկազմի 5 տոկոսից մի փոքր ավելի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---