Հոկտեմբերի 7-ին Ադրբաջանին սահմանակից Վրաստանում 1 ԱԹՍ և 1 հրթիռ է ընկել

Հոկտեմբերի 7-ին Ադրբաջանին սահմանակից Վրաստանում 1 ԱԹՍ և 1 հրթիռ է ընկել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Ադրբաջանին սահմանակից՝ Վրաստանի տարածքում ընկած 2 ԱԹՍ-ի մասին հաղորդագրություններցի հետո պարզվել է, որ մեկը ոչ թե ԱԹՍ է եղել, այլ հրթիռ։

Ժամը 18:35-ի և 18:45-ի սահմաններում, Վրաստանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը հրթիռի ու անօդաչու թռչող սարքի մասին հաղորդագրություն է ստացել: Երկրի ներքին գործերի նախարարությունն անմիջապես հետաքննություն է սկսել:

Հրթիռն ընկել է Կղվարելիի շրջանի Կուճատան գյուղում՝ խաղողի այգում։ Իսկ անօդաչու սարքն ընկել է Սագարեջոյի շրջանի Ուդաբնո գյուղում, գրում է Aliq.ge-ն։

Կախեթին Վրաստանի հարավ-արևելյան տարածաշրջանն է՝ Ադրբեջանին սահմանակից, իսկ Ուդաբնո գյուղը սահմանամերձ գյուղ է: Ուդաբնոյի մոտ է գտնվում Դավիթ Գարեջիի վանական համալիրը:

Ավելի վաղ, Արցախում Ադրբեջանի սանաձազերծած պատերազմի հետևանքով արկեր էին ընկել ու հրթիռային հարվածներ էին հասցվել նաև Իրանի հետ սահմանին։ Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային հայտնել էր, որ Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---