«Ռոման» ՀՀ է ուղարկել 117 տուփ սպորտային հագուստ

«Ռոման» ՀՀ է ուղարկել 117 տուփ սպորտային հագուստ

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը Հայաստան է ուղարկել 117 տուփ սպորտային հագուստ և պարագաներ, այս մասին հայտնել են ակումբի պաշտոնական կայքից։

Իտալական ակումբի հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթրյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է այդ նորությամբ ու շնորհակալություն հայտնել «Ռոմային»։

«Ամբողջ սրտով շնորհակալ եմ «Ռոմայի» Roma Cares ֆոնդին՝ իմ երկրին հատկացված հումանիտար օգնության համար»,-գրել է Մխիթրյանը։

Նշվում է, որ տուփերն ուղարկվել են ՀՀ-ում «Ռոմայի» ֆան-ակումբին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---